«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և ՄԱԿ-ի գրասենյակփոխանցեցին նամակ որում ասվում է.
«Ադրբեջանի վարչակազմի հակամարդկային քաղաքականությունը լեգիտիմացնելուց զերծ պահելու նպատակով՝ կոչ ենք անում ձեզ անձամբ ներգրավվել՝ օգտագործելով ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատման և փոխադարձ վստահության կառուցման գործողություններին։
Հորդորում ենք ձեզ դատապարտել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում կատարած հանցագործությունների, հումանիտար իրավունքների ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու։ Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և էկոլոգիական հանցագործությունների համար և ադրբեջանից պահանջել դրանց համար պատասխանատվություն։
Միաժամանակ հրավիրում ենք ձեր ուշադրությունն Ադրբեջանի պետական ապօրինությունները և հանցագործությունները՝ կոծկելու և կանաչով շղարշելու գործողություններին և ակնկալում համապատասխան գնահատական»։
Հայերեն և անգլերեն լեզվով նամակը հանձնվեց ՄԱԿ-ի գրասենյակ՝ հորդորելով պատասխանատուներին գնալ Բաքու և հարցնեն, թե ինչու Ղարաբաղում չկան հայեր։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
- Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
- ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան