Քաղաքական 16:49 15/11/2024 Հայաստան

Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. 

«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը։ Այդ կեցվածքն ունեցողը չի կարող ղեկավարել ինձ, իմ տեսակը, որոշել իմ ներկան ու ապագան։

Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով, իրեն կարհամարհեն, կոտնահարեն, կպարտադրեն, կխորշեն իրենից…

Մերը սա չէ ու չի լինելու։ Մերը հայերենն ու հայեցին է, մերը հայկական արմատներն ու պատմական Հայրենիքն է, որտեղ Արցախն ու ամբողջական Հայաստանն է ու հենց դա է իրական Հայրենիքը…Բաղձալի խաղաղությունն էլ այդ բանաձևն ունի։ 

Սա է մեր օրակարգը ու ով փորձ կանի խանգարել, որպես խոչընդոտ պիտի հեռացվի…»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}