Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ ոստիկանությունն ընդհանրապես պետության ողնաշարն է և չի կարելի ոստիկանությանն իր ծառայության համար թիրախավորել։ Չնայած, թվում էր, թե անտրամաբանական բան եմ ասում, ես էլ ընդդիմություն»,-կառավարության նիստում հիշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանույունն անձամբ իր նկատմամբ ուժ է կիրառել, բայց վարչապետ դառնալուց հետո չի էլ հետաքրքրվել, թե այդ ոստիկաններն արդյոք շարունակում են ծառայել, բայց անմիջապես համոզմունք հայտնեց, որ ծառայում են։
«Չկա այդպիսի դեպք, որ ես ասեմ՝ աա՜, հիշում եք, որ 2007 թվականին ինձ սենց բերման ենթարկեցիք, 2008թ.-ին սենց բերման ենթարկեցիք, 2011 թվականին՝ սենց։ Նման եզակի դեպք չկա»,-ասաց Փաշինյանը և, նշեց, թե անկախ այդ ամենից՝ կարևոր է ոստիկանության բարեփոխումենրի շրջանակներում ոստիկանության ուժի կիրառման ստանդարտ ունենալ։
Նա հայտարարեց, թե ոստիկանները շատ դեպքերում չեն հասկանում ցուցարաների այն հայտարարությունները, թե իրենց դեմ ուժ են կիրառել, որովհետև ոստիկանը մտածում է, որ իր գործն է արել։
«Մենք այս հարցն ուսումնասիրելով հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը և, ենթադրելով, որ այլ երկրներում կան նման չափանիշներ և դրանք պետք են, որովհետև հաճախ ոստիկաններն անձնական են թիրախավորել, հավելեց. «Երբ որ դեպք է տեղի ունենում, ուզում ենք հասկանանք , թե ինչն է դրա պատճառը պարզվում է ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել և սոցիալ հոգեբանության առումով այն համարվում է լեգիտիմություն ինչ-որ գործողություն անելու համար»,-ասաց փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի սափրվելու մասին
- Եկել եմ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ.Նիկոլ Փաշինյան
- Ոստիկանները մարդու ձեռքերը բռնում են, որ չխանգարի իր գույքի ոչնչացմանը․ Վարդևանյան
- Ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության, բայց նրանց քաջարելում են և դա քաղաքական որոշում է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան