Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին, քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները ցավալիորեն չաշխատեցին»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող բողոքի ակցայի ընթացքում հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա ընդգծեց, որ այդ միջազգային կազմակերպ․ությունների ներկայացուցիչները նպատակահարմար գտան գնալ ու մասնակցել Ադրբեջանում անցկացվող միջոցառմանը։
«Էկոլոգիան, անշուշտ, շատ կարևոր է, բայց այն նախ և առաջ մարդու համար է։ Հետևաբար երբ ՄԱԿ-ի քարտուղարը, որն ի պաշտոնի ունի ցեղասպանությունների կանխարգելման գործողությունների իրականացման մանդատ, Բաքվում մասնակցում է նման միջոցառման, ես կարծում եմ, որ նա ու այլ մասնակիցները հանցակիցներ են եղած ու դեռ լինելիք ցեղասպանություններին։ Հետևաբար, պարոնայք ու տիկնյաք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին, պետք է պատասխանատվություն կրեք, ձեր կառույցները դուք օգտագործում եք ձեր անձնական շահերի համար»,-ասաց Կարապետյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան