Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին հաջորդ դատական նիստին՝ նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։
Որոշման կատարումը հանձնարարվեց ոստիկանության պետին։
Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նրանց դատարան չներկայանալը դատավորը համարեց ոչ հարգելի։
«Դատական նիստին ներկայանալը պարտականություն է»,-ասաց Սարգիս Պետրոսյանը՝ արձագանքելով նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան