Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել է, իսկ մնացածը կեղծիք է»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների պահանջին՝ ժողովրդին ՀՅԴ-ականները բացատրեն, թե այդ ինչ «շրջաբերական004» է, որով, ըստ ՔՊ-ականների, իբրև դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը։
«Հերքում եմ, Դաշնակցությունն իր ժողովներում չի քննարկում Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն այլ պետությանը զիջելու հարց։ Ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք սահմաններ պետք է չունենանք։ Ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է երբեք չկարգավորենք։ Հերքում եմ։ Էլ ո՞նց հերքեմ։
Ուզում եք այս ժողովրդին ապացուցել, որ Դաշնակցության դեմ փաստ ունե՞ք, հակապետական գործունեություն է ծավալում ու այստեղ թողում եք, որ գանք, ելույթներ ունենանք, ազատ շրջենք ու ոչ մի գործ չե՞ք ձեռնարկում։ Լավ, այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել»,- ասաց Ք. Վարդանյանը։
Անդրադառնալով նախօրեին հնչեցված ՔՊ-ականներից մեկի ելույթին «հոկտեմբերի 27»-ի շահառուների մասին, նա ասաց. «Հոկտեմբերի 27-ին համազգային ողբերգությանը, այո, պետության գլխատմանը, խառն իրավիճակում, երբ դեռ այստեղ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում են ցանկ՝ ասելով, որ «այս մարդկանց պետք է պաշտոն տաք, այլապես երկրում խառնաշփոթ կառաջանա»։ Ցանկի 5 անդամից 2-ին պաշտոն եք տվել, մեկն էլ Անդրանիկ Քոչարյանը՝ դեմս նստած։
Հիմա ե՞ս եմ «հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե» Անդրանիկ Քոչարյանը։ Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։
Հարցականի տակ են դնում Դաշնակցության մասնակցությունը պատերազմին։ Դուք օգտվում եք մեր ամոթ ունենալու զգացումից։
Ամաչում ենք գանք, կանգնենք ու ասենք՝ այսքան զոհ ենք ունեցել։ Ես գիտեմ՝ դաշնակացականներն ուր են եղել պատերազմիներին, այլ ձեր՝ ուր լինելն է հարցական»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան