Մշակույթ 12:24 15/11/2024 Հայաստան

Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին իր խոսքում շեշտել է, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային էկրանի կարևոր դերակատարներից մեկը։

«Հնդկական կինոն ընդգրկում է մի շարք տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի հանդիսատեսի շրջանում՝ խթանելով  միջմշակութային փոխըմբռնումը սահմաններից այն կողմ»,- ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ հնդկական կինոն սիրված և ընդունված է հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝  նույն ինքը՝ Ջիմմին և մյուս հայտնի դերակատարները շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել:

Փառատոնի շրջանակում  մինչև նոյեմբերի 17-ը կցուցադրվեն «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության վեց կինոնկարներ՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}