1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ»,-կառավարության նիստում տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը:
Ըստ Սանոսյանի՝ խոսքը գնում է շուրջ 123 կիլոմետրի մասին, որի մի մասով արդեն գումար հատկացվել է և ներկայացվող որոշմամբ միջին նորոգման ճանապարհահատվածների համար է գումար տալու:
«Ընդհանուր այս որոշմամբ առաջարկվում է վճարել 1 մլրդ 260 մլն դրամ: 14-ից 7-ն ամբողջությամբ ավարտվել են մյուս 7-ը մոտենում են ավարտական փուլին: Մենք մյուս որոշումները կայացրել ենք, այս որոշումն էլ կայացնենք, արդեն շինարարներին կվճարենք»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
- Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում