Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 վիրավորի մասին։
Աբխազիայի առողջապահության նախարար Էդուարդ Բուտբան շաբաթ առավոտյան այցելել է տուժածներին և նախագահին զեկուցել նրանց վիճակի մասին։
«Նոյեմբերի 16-ի առավոտյան առողջապահության նախարար Էդուարդ Բուտբան այցելել է նախորդ օրը կառավարական շենքերի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած քաղաքացիներին»,-հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից:
Նախօրեին Աբխազիայի խորհրդարանի մոտ տեղի է ունեցել ընդդիմության ցույց՝ ընդդեմ Աբխազիայում ռուս իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացման։ Խորհրդարանի անդամները ցուցարարների ճնշման տակ հրաժարվեցին նիստ անցկացնել, սակայն դա էլ ավելի մեծ բողոքի պատճառ դարձավ։
Ընդդիմության կողմնակիցները կոտրել են կառավարական շենքերի ցանկապատը, այնուհետև ներխուժել խորհրդարան և նախագահի աշխատակազմ: Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ։
Ընդդիմությունը պահանջում է երկրի ղեկավարի հրաժարականը։ Իսկ Բժանիան հայտարարել է, որ ինքը և կառավարության բոլոր անդամները մնալու են իրենց տեղերում, ապա գնացել է իր հայրենի Տամիշ գյուղ։ Այսօր նախատեսված են նախագահի հանդիպումները գյուղացիների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան