Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։
«Երբ ցուցարարները դուրս գան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանան»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Բժանիան։
Նախօրեին Աբխազիայի խորհրդարանի մոտ տեղի է ունեցել ընդդիմության ցույց՝ ընդդեմ Աբխազիայում ռուս իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացման։ Խորհրդարանի անդամները ցուցարարների ճնշման տակ հրաժարվել են նիստ անցկացնել, սակայն դա էլ ավելի մեծ բողոքի պատճառ դարձավ։
Ընդդիմության կողմնակիցները կոտրել են կառավարական շենքերի ցանկապատը, այնուհետև ներխուժել խորհրդարան և նախագահի աշխատակազմ: Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ։
Ընդդիմությունը պահանջում է երկրի ղեկավարի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
- Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
- Աբխազիայում ՌԴ-ի ընկերությունների ներդրումների դեմ հանդես եկող ընդդիմադիրները փակել են Սուխումի մտնող ավտոճանապարհները