Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ, թանգարանն իր ժամանակավոր գործունեությունը ծավալելում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։ Panorama.am-ի հետ զրույցում Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ասաց, որ այս տեղափոխության պատճառով այցելուները քչացել են։
Նա նաև նշեց, որ տպագրության են հանձնել Նվարդ Թումանյանի Բ հատորը, ներառված են հիմնականում գործնական բնույթի նամակները։ Լուսինե Ղարախանյանի խոսքով, Թումանյանի զավակներից գրողի մասին ամենաշատը փոխանցել է հենց Նվարդ Թումանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Գրականության ինստիտոտի հետ ընթանում են Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորի կազմման աշխատանքները։
«Թումանյանը համամարդկային է, և մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք։ Մեզ թվում է՝ Թումանյանի ողջ կյանքը, ստեղծագործությունները ուսումնասիրված են, բացահայտված են, բայց ամեն օր նորովի ենք բացահայտում»,- ասաց Լ. Ղարախանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան