Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող լինել դական արդյունք»,- Ռիգայում կայացած նախախաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:
«Երկու թիմերի համար էլ սկզբունքային խաղ է, որովհետև դրական արդյունքի դեպքում նույն տեղը մնալու իրավունք կստանաք։
Տղաները շատ լավ պատրաստվում են։ Միակ նպատակը վաղը դրական արդյունք ապահովելն է»,- ասաց Ս. Չախալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան