Աշխարհի Մ12 տ. առաջնություն. Առաջին խաղափուլում հայ 9 շախմատիստները հաղթանակ են տարել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը:
2-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ՝
Տիգրան Համբարձումյան՝ Մ12 տղաներ
Դավիթ Ստեփանյան՝ Մ12 տղաներ
Դավիթ Մելքոնյան՝ Մ10 տղաներ
Արմեն Վարդանյան՝ Մ10 տղաներ
Գևորգ Աղոյան՝ Մ10 տղաներ
Սամվել Մովսիսյան՝ Մ8 տղաներ
Մարկ Մելքոնյան՝ Մ8 տղաներ
Սոս Հակոբյան՝ Մ8 տղաներ
Ռոբերտ Կայծակյան՝ Մ8 տղաներ
Գաբրիելա Հարությունյան՝ Մ12 աղջիկներ
Արինա Մինասյան՝ Մ10 աղջիկներ
Նարե Իսախանյան՝ Մ10 աղջիկներ
Սոֆիա Բաղրամյան՝ Մ8 աղջիկներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան