Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ ապրելու փորձ կատարել»,- Երևանում դասախոսության ժամանակ ասաց ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
Ըստ պրոֆեսորի, միջանցքի ճիշտ գաղափարն այն է, որ տնտեսական ցանցի մի մասն եք, որը տարածաշրջանային հիմք ունի։
«Անշուշտ, սրա համար հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հետ։
Ես իսկապես առաջարկում եմ հետևյալը. տնտեսական զարգացման ռազմավարություն՝ հիմնված այս ամենի վրա։
Արևմտյան մտածողությունը հետևյալն է՝ այս ամենն անհնար է, երբեք չենք համագործակցի Ռուսաստանի հետ, մի համագործակցեք Իրանի հետ, մենք ձեզ կօգնենք, ձեզ կփրկենք։ Սա մահացու մտածողություն է։ Ճիշտ մտածողությունն այն էր, ինչ եղավ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև»,- ասաց Ջ.Սաաքսը։
Մանրամասն՝ տեսանյութում։