27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Մերձմոսկովյան Դմիտրով քաղաքի 27-ամյա բնակչին կասկածում են տարեց հարևանուհուն բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Ըստ աղբյուրի, երիտասարդը ներխուժել է 75-ամյա հարևանուհու տուն, բռնել կնոջ վզից, ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, ապա դիմել է փախուստի։ Բռնության հետևանքով թոշակառու կինը կապտուկներ է ունեցել, նա դիմել է ոստիկանություն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործության մեջ կասկածվողը կալանավորվել է, տղամարդն ընդունել է իր մեղքը։ Հայտնի է, որ նա մի քանի անգամ դատապարտված է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան