FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
Հայկական առաջին ճակատը՝ First Armenian Front-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ազգային հավաքականն ու հայ երկրպագուին «կարևորող» Ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Ազգերի լիգայի վերջին` Լատվիա - Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից։ Սա այն պարագայում, երբ անցած տարվա խաղը Ռիգայում եղել է վերջին տարիների հայ երկրպագուների կողմից ամենաայցելածը և ամենամարդաշատը։ Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով։
Մեր նախաձեռնությամբ, Երևանից ու արտերկրից ժամանած ՖԱՖ-ականները և հայ երկրպագուները կտեղակայվեն Սկոնտո մարզադաշտի S սեկցիայում, եթե դեռ չեք վերցրել տոմսեր կարող եք վերցնել հենց այս սեկցիայի տոմսերից։ Այս պահին բանակցում ենք Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ վերոնշյալ սեկցիայում գտնվող հայ երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար։
Խաղից առաջ բոլոր հայ երկրպագուներին կսպասենք Լատվիայի արվեստի ազգային թանգարանի դիմաց 14:30-ից, որպեսզի միասին շարժվենք դեպի մարզադաշտ։
Միացե’ք մեզ, տարվա վերջին խաղում, աջակցենք ծանր վիճակում գտնվող մեր տղաներին և վերահաստատենք ՀՖՖ ղեկավարությքն հրաժարականի պահանջը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան