Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլի վրա ներկա է լցրել։
1tv.ge-ի հաղորդմամբ, նիստը վերսկսելուց հետո Գիորգի Կալանդարիշվիլին ասել է. «Անձնական հարձակումներով և բուլինգով ևս մեկ անգամ հաստատվեց, որ իրականում ընտրությունների հետ կապված չկան շոշափելի հանգամանքներ, որոնք վկայում են ընտրությունների մանիպուլյացիայի մասին»։
Նրա խոսքով, ԿԸՀ-ի այսօրվա նիստում «Ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեի արարքը վկայում է, որ ընդդիմությունը փաստարկներ չունի։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրության համաձայն. «Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3 508 294: Ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը՝ 2 111 834 էր:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 34 974։
Մառնեուլիի շրջանի տեղամասերից մեկը՝ 69 տեղամասը, որտեղ ընտրողների թիվը եղել է 1643, օրենքով սահմանված կարգով արդյունքները չեղյալ են համարվել։
Մանդատների բաշխումը. «Փոփոխությունների կոալիցիա»՝ Գվարամիա, Մելիա, «Գիրչի», «Դրոա»՝ ստացել է 229 161 ձայն և 11,03% մանդատների թիվը՝ 19, «Միացյալ ազգային շարժում»՝ 211 216 ձայն, 10,17%, մանդատների թիվը՝ 16, «Հզոր Վրաստան Լելո՝ հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 182 922 ձայն, 8,81%, մանդատների թիվը՝ 14, «Գախարիա՝ հանուն Վրաստանի»՝ 161 521 ձայն, 7,78%, մանդատների քանակը 12, «Վրացական երազանք»՝ 1 120 053 ձայն, 53,93%, մանդատների թիվը՝ 89»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան