85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության դերասանների գիլդիայի տնօրեն Վալերիա Գուշչինան։
«Սվետլանան մահացել է տարիքի հետ կապված երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է նա։
Սվետլիչնայային կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ։
Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնցից ամենահայտնին են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլն։
Նշենք, որ Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում, ներկայիս Գյումրիում։ Նրա հայրը զինվորական էր, դրա պատճառով էլ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան