Ռոնալդուն ասել է, որ Պորտուգալիայի հավաքականից սպոնտան կհեռանա
Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ կհեռանա ազգային թիմից։
«Երբ որոշեմ հեռանալ ազգային թիմից, դա կանեմ սպոնտան, բայց մտածված: Նախնական հայտարարություններ չեն լինի»,- championat.com -ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողն իր նորամուտը նշել է 2003 թվականին։ Այս ընթացքում նա մասնակցել է 215 հանդիպման, որոնցում դարձել է 135 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հանդիպումներում Ռոնալդուն ստացել է 32 դեղին քարտ։ 2016 թվականին ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան