Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Կոնգրեսի անդամները և ԱՄՆ այլ պետական պաշտոնյաներ հայտարարել են, որ անվտանգության արտակարգ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում իրենց և իրենց ընտանիքների համար, քանի որ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո չեն բացառում իրենց նկատմամբ տարբեր սցենարների իրականացումը, այդ թվում նաև ձեբակալությունը։
«Հուսով եմ, որ իմ դեմոկրատ գործընկերներից ոչ մեկը չի դառնա Ալեքսանդր Նավալնիի ամերիկյան շարունակությունը», -ասել է Կոնգրեսական Ջարեդ Հաֆմանը Կալիֆորնիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան