ԱԱԾ-ն երկու հայտարարություն է տարածել
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:
Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով:
Մեկ այլ հայտարարության համաձայն, ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված՝ պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:
Դիմել կարող են մինչև 45 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:
Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով: Զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:
Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015-57-97-91 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան