«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։ Լեոն կատարեց Cosmic Friend երգը։
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Հաղթողը որոշվեց հեռուստադիտողի և ժյուրին քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթեց այն երգը, որը հավաքեց առավելագույն միավորները։
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվեց «Ծաղկենք» խորագրով: Մասնակցեց 17 երկրի ներկայացուցիչ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: