Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին քննդատել է Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։
Հիշեցնեք, երեկ հայտնի դարձավ, որ գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Շոլց-Պուտին հեռախոսազրույց։ Վերջին երկու տարվա ընթացքում սա առաջինն էր։
Հեռախոսազրուցը տեղի է ունեցել Գերմանիայի ընտրություններին ու Թրամփի պաշտոնավարմանն ընդառաջ, երբ աշխարհը սպասում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հայտարարություններին։
CNN-ի փոխանցմամբ, Զելենսկին հայտգարարել է, որ Շոլցի՝ Պուտինին ուղղված բանակցությունների կոչը բացում է «Պանդորայի արկղն» ու խաթարում Պուտինին մեկուսացնելու ջանքները։
«Սա հենց այն է, ինչ Պուտինը ցանկանում էր երկար ժամանակ. նրա համար չափազանց կարևոր է մեղմացնել իր մեկուսացումը, Ռուսաստանի մեկուսացումը և նորմալ բանակցություններ վարել, որոնք ոչնչով չեն ավարտվելու», - ասել է Զելենսկին։