Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը ավանդույթ ունի տարվա մեջ հնչեցնելու նրա դաշնամուրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։
Նա նշում է՝ այդ առիթներից մեկը այն է, երբ Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոց ընդունված ավելի քան 150 առաջին դասարանցիներն առաջին քայլը սկսում են հենց կոմպոզիտորի տուն-թանգարանից, և այդ առիթով երեխաներից մեկին հնարավորություն է տրվում նվագելու գործիքով։
«Այնքան կարևոր է, որ արժևորենք՝ առանց հեռացնելու, արժևորենք՝ պահելով կենդանի, մեր իրականության և կյանքի մասը, քննարկելով, վերլուծելով ու հասկանալով։ Ու սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան