58-ամյա Թայսոնը Ջեյք Փոլից պարտվելուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան
Ամերիկացի 58-ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, չնայած շաբաթ երեկոյան 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլի հետ ունեցած մենապարտում կրած պարտությանը, հայտարարել է կարիեան շարունակելու պատրաստակամության մասին։
«Արդյո՞ք սա կարիերայի ավարտն է: Կախված է իրավիճակից։ Չեմ կարծում, որ սա իմ վերջին մենամարտն է», - ասել է Թայսոնը։
Նա նշել է, որ ուրախ էր մենամարտի համար, և արդյունքն իրեն չի զարմացրել, քանի որ Փոլը «լավ մարտիկ է»:
«Չփորձեց որևէ մեկին որևէ բան ապացուցել»,- ասել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը։
Թայսոնը կարիերայի ընթացքում անցկացրել է 59 մենամարտ, որոնցից 50–ը ավարտվել է նրա հաղթանակով (44-ը՝ նոկաուտով), կրել է 7 պարտություն։ 2 մենամարտ դատավորների որոշմամբ համարվել է չկայացած:
Փոլն անցկացրել է 12 մենամարտ (11 հաղթանակ, 1 պարտություն):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան