Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով:
Լեոն հանդես եկավ 4-րդ համարի ներքո: Քվեարկությունը կվերսկսի բոլոր ելույթներից հետո։
Մրցույթի արդյունքները կորոշվի հեռուստադիտողի և ժյուրին քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները
Լեոն իր «Cosmic friend» երգով պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։
Երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է «Ծաղկենք» խորագրով:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
- «Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
- Լեոյի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
- «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն մեկնել է Մադրիդ
- «Մանկական Եվրատեսիլի» մասնակից Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են