ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ:
Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։
«Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,-նշում են ՆԳ նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան