Նոտր Դամ տաճարը կբացվի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։
Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Մակրոնը։
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
- Նոտր Դամի տաճարը կվերաբացվի 2024 թվականի վերջին
- Սիմոն Աբգարյանը նկարահանվել է «Նոտր Դամ» ֆիլմում
- Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան