Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ ուկրաինական կոնֆլիկտի շուրջ, բացի դրանից՝ ԱՄՆ կառավարությունը սկսի գործել ավելի ագրեսիվ Իրանի դեմ»,-ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հանրային դասախոսության մեկնարկից առաջ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա, դա մեզ համար անվտանգային տեսանկյունից լինելու է ամենամեծ, ամենածանր մարտահրավերը։
Նա հույս հայտնեց, որ այդպես չի լինի, որովհետև մինչ այս պահը Թրամփն իրեն դիրքավորել է որպես «peacemaker»։
«Թրամփը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ինքը նաև խաղաղություն կարող է հաստատել։ Նա շատ անարդար է համարում, որ իր վարչակազմի օրոք բանակցությունների արդյունքում Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև խաղաղության պայմանագրեր կնքվեցին, բայց, ցավոք սիրտ, Նոբելյան մրցանակի չարժանացավ և պատմության կողմից չի հիշվելու որպես մարդ, որը կարծես անլուծելի խնդիրներ է լուծել։
Հիմա եթե ինքն այս նույն քաղաքական գիծը շարունակի և փորձի իրեն դիրքավորել որպես խաղաղասեր, սա, իհարկե, այլ պատմություն է»,- ասաց Ս.Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
- ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
- Անակնկալներ եղան, որոնք շատ լուրջ ուսումնասիրության տեղիք են տալիս. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան