«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է «Տիկտոկ», որն ավելի թեթև, ժամանցային հարթակ է: Իսկ ՖԲ-ում վերջերս նա խնդիրներ ունի` 1 միլիոն հետևորդ ունեցող էջում դիտումները խիստ նվազել են, նա ստիպված է եղել փակել մեկնաբանությունների բաժինը, լավագույն դեպքում՝ ֆիլտրել, զտել, քանի որ իր հասցեին հայհոյանքն ու քննադատությունը տիեզերական չափերի են հասել։ «Տիկտոկ»-ում գերիշխում են մակերեսային նյութերը, և ինտելեկտով էլ օգտատերերը զիջում են ՖԲ-ին: Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլև, պարզվեց, մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն, ինչպես ինքն ասաց` անձնական կարծիք չհայտնեն։
«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։ Բնականաբար, այդ «աշխատանքի» դիմաց նա վարձատրվում է և անընդհատ արտերկիր է մեկնում` Փաշինյանի հետ, որտեղ նկարում է նրա ամեն քայլը` հեծանիվ վարելուց մինչև հյուրանոցի համարի պատուհանագոգին նստած` գիրք կարդալը: Իսկ երբ «շեֆը» խորհրդարանում է, Ռուպր Դավոն ստվերի պես ուղեկցում է նրան: Երբ Փաշինյանը դահլիճում է, նա բարձրանում է լրագրողների համար նախատեսված օթյակ: Երեկ, երբ Փաշինյանն ամբիոնից անթույլատրելի հակահայկական մտքեր էր հայտնում, ինչին օթյակում գտնվող լրագրողներն արձագանքեցին ռեպլիկներով, նա փորձեց սաստել վերջիններիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։