Քաղաքական 16:21 16/11/2024 Հայաստան

Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները

Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ մինչև 2050 թվականը հասցնել 0-ի, անտառային ծածկույթի կրկնապատկում և այլն։ Որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները։

«Զուտ ֆորմալ տեսանկյունից Հայաստանը կատարել է փարիզյան համաձայնագիրը։  Քաղհասարակության շրջանուկ կա կարծիք, որ փարիզյան համաձայնագիրը չունի ստույգ քանակական պարտավորություններ , իսկ ոչ քանակական պարտավորություններ կատարելը շատ ավելի հեշտ է։ Հայաստանը համաձայնագիրն  ընդունել է քանական  պարտավորություններով։  Եթե կա ճիշտ ձևավորված նպատակ, ապա պարտադիր չէ դնել կոնկրետ քանակություն,թե  պետք է կրճատենք այսքանով, անտառածածկ տարածքնեն ավելացնել այսքանով, պետք է անել  այնքանով, որքանով կա հնարավորություն»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

Նրա դիտարկմամբ՝ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու  դժվար կլինի իրագործել ծրագրերը։
«Դժվար է այն երկրների համար, որոնք իրենց վրա դնում են քաանակական պարտավորթուններ։ Մենք ընդունել ենք հարմարվողականության ծրագիր, որը կյանքի պետք է կոչվի։ Հայաստանում այս ծրագրի վրա աշխատում է մեծ թիմ։ Քաղհասարակությունը տեսնում է, թե ինչպես կարելի փոխել որոշ բաղադիչներ, օրինակ՝ ավելացնել սոցիալական բաղադրիչը։ Կարծում ենք՝ պետք է երկխոսություն լինի և քաղհասարակության կարծիքը պետք է հաշվի առնվի»,- ասաց Զարաֆյանը։

Ըստ բանապահպանի՝ այն կարծիքը,թե  Հայաստանում չկան տարածքներ անտառներ  հիմնելու համար, ապա Զարաֆյանի համոզմամբ՝կան, պարզապես պետք է համայնքների հետ համագործակցել։
«Մտնում  ենք օրինակ ՝ Փամբակ համայնք, կան մի շարք բնակավայրեր, որտեղ իրականացվում են անտառհիմնան ծրագրեր։ Երկու նման ծրագրեր կան, որոնք իրականացնում են հասարակական կազմակերպությունները, բայց արդյունքում ունենք երկու նոր անտառ։ Այո, համայնքային հողերի վրա է հիմնված, բայց համայքը տվել է համաձայնությունը,քանի որ իրեն պետք է։ Այս նույն մոտեցումը կարելի է կիրառել այլ համայնքներում ևս, որտեղ կան  մշակության համար անպիտան հողեր»,- նշեց մեր զրուցակիցը։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}