Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային գոտիները ընդլայնվում են Ռուսաստանի հարավում տարեկան 550 կմ²-ով, որը կլիմայի տաքացման հետևանք է։ Անապատները այժմ ավելի ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Biometeorology գիտական ամսագրում։
«Հիդրոօդերևութաբանությաև մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, Գիտնականները ուսումնասիրել են օդերևութաբանական կայանների տվյալները, օգտագործելով աշխարհատեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաները և վիճակագրական վերլուծության մեթոդները։ Հաշվարկների համաձայն, օդի միջին տարեկան ջերմաստիճանը աճել է 0․31°C-ով մեկ տասնամյակի ընթացքում 1961-2020 թթ․ ժամանակահատվածում: Սա ջերմաստիճանի զգալի աճ է։ Ինչ վերաբերում է տարեկան տեղումների քանակին, ապա նույն ժամանակահատվածում էական փոփոխություններ չեն եղել։ Բացի այդ, գիտնականները հաշվարկել են, թե ինչպես է փոխվում կիսաանապատային և անապատային գոտիների տարածքը՝ կախված օդի միջին տարեկան ջերմաստիճանի փոփոխություններից։
Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները կօգնեն նվազեցնել անապատացման հետ կապված սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների ռիսկերը և կնպաստեն ջրային ու հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մոտեցումներ մշակելուն։ Նման համապարփակ վերլուծություն առաջին անգամ իրականացվեց Ռուսաստանի հարավում: Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել խոնավ գոտիների հնարավոր տեղաշարժերը ապագայում ըստ տարբեր կլիմայական սցենարների: