Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Նոյեմբերի 15-ին տեխնիկան տարվել է խորհրդարանի շենք՝ թույլ չտալու ընդդիմության կողմնակիցներին ներխուժել շենք։ Այն ձախողվեց. հանրահավաքի մասնակիցները հենց այդ տեխնիկայի օգնությամբ կոտրեցին ցանկապատը։ Արդյունքում տեխնիկան երկու օր կանգնել էր խորհրդարանի մոտ՝ փակելով շենքի մուտքը։
Շաբաթվա սկզբին Աբխազիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը հստակեցնում է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի մանրամասները։
Ընդդիմությունը քննադատել է փաստաթուղթն ու բողոքի ակցիա սկսել։ Ցուցարարները կարծում են, որ համաձայնագիրը հանրապետությունը կզրկի ինքնիշխանությունից։
Ցուցարարների խոսքով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվել են տեխնիկայի վերադարձի շուրջ։ Առավոտյան զինվորականները դրանք մասամբ վերանորոգում են, որպեսզի հեռացնեն։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
- Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
- Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան