Տղաները կարողացան կատարել հանձնարարությունը.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Հանդիպման մեկնարկին խաղն այնքան էլ հաջող չէր ստացվում, բայց կարողացանք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում ու հանգստի ժամանակ և երկրորդ խաղակեսում ավելի փոխվեց խաղը և տղաները կարողացան կատարել հանձնարարությունը»,- Լատվիայի թիմին 2:1 հաշվով հաղթելուց հետո տված ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
Նրա կարծիքով երկու թիմերն էլ ամեն ինչ տվեցին խաղադաշտում հաղթանակի հասնելու համար։
«Արդյունքը եղան գոլերն ու հաղթանակ։ Ընդմիջմանը տղաներից պահանջել եմ համբերություն։ Առանց դրա չի ստացվի։ Կարևորը սպասել պահին և համբերատար լինել»,- ասաց Չախալյանը և շարունակեց. Մենք ժամանակ չենք ունեցել մարզումների միջոցով ցույց տալ ֆուտբոլիստներին, թե ինչպես ենք ցանկանում խաղալ։ Ռիգայում ունեցել ենք մեկ մարզում։ Այն զգուշավոր էր, որպեսզի չտեսնեին, թե ինչ ենք անում։ Ամեն ինչ արվել է տեսական»։
Նա հայտարարեց, թե մրցաշարն դաս է, որ հետագայում չկրկնեն եղած սխալները։
Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը և անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան