Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 3 կմ-անոց խցանում, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Գորիսի, ինչպես նաև Աղվանի հենակետի մարտական հաշվարկը՝ մոտ 10-ից ավելի փրկարարներով։
«Փրկարարներն ու պարեկները բահերով հող են լցնում մերկասառույց ճանապարհին, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել, իսկ մինչև այժմ Գորիսի ճանշինը չի բարեհաճել ժամանել նշված վայր և կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու, աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։
Մերկասառույցի պատճառով 1 բեռնատար մասամբ կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել արգելափակման մեջ եղած 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաների։ Փրկարարների և պարեկների շնորհիվ ժամը 14:50-ի սահմաններում երթևեկությունը նշված հատվածում միակողմանի վերականգնվել է»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան