Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է
«Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրեր (նաև տպված QR-կոդեր), պիտակներ և այլ տպագիր նյութերի համար օգտագործվող ջերմային թղթերը։ Ջերմային թուղթը կարող է վտանգավոր լինել բիսֆենոլ A (BPA) կամ բիսֆենոլ S (BPS) առկայության դեպքում, որոնք օգտագործվում են թղթի ջերմային զգայունությունը բարձրացնելու համար։ Վտանգները տարբեր են։
1. Առողջության համար հետևանքներ.
• հորմոնալ խանգարումներ. BPA-ն և BPS-ն իմիտավցիա են անում հորմոնների (հատկապես էստրոգենի) ազդեցությունը և կարող են առաջացնել բազմաթիվ խնդիրներ:
• Հիվանդության վտանգ. Երկարատև ազդեցությունը կապված է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, վերարտադրողական խնդիրների և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկի հետ:
• Մանկական օրգանիզմ և հղիներ։ Ջերմային թուղթը հատկապես վտանգավոր է երեխաների և հղիների համար, քանի որ նրանց օրգանիզմն ավելի զգայուն է նման նյութերի նկատմամբ։
• BPA-ն և BPS-ը կարող են ներծծվել մաշկի միջոցով ջերմային թղթի հետ շփվելիս, հատկապես, եթե մաշկը խոնավ է, յուղոտ կամ վնասված:
• Անդորրագրերի հաճախակի օգտագործումը, օրինակ՝ գանձապահների կամ վաճառողների կողմից, բարձրացնում է այդ նյութերի մակարդակն օրգանիզմում:
2. Վնասը շրջակա միջավայրին։
• Ջերմային թուղթը դժվար է վերամշակվում և այրվելիս թունավոր նյութեր է արտազատում:
• Ջերմային թղթից BPA-ն և BPS-ը թափվում են հողի և ջրի մեջ՝ խաթարելով էկոհամակարգերը:
Ինչպես նվազագույնի հասցնել ռիսկերը:
• Աշխատեք ձեռքերով չդիպչել կտրոններին՝ ծալեք կամ բռնեք անդորագիրը եզրերից:
• Խուսափեք, որ երեխաները շփվեն ջերմային թղթի հետ։ Թույլ մի տվեք խաղալ չեկերի հետ:
• Պատշաճ հեռացում. Մի գցեք անդորրագրերը սովորական աղբարկղի կամ թղթի վերամշակման համար նախատեսված թափոնամանների մեջ:
• Հնարավորության դեպքում ընտրեք էլեկտրոնային անդորագրերի կիրառմամբ ստուգման տարբերակները»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
- Ձեր «փառահեղ» աշխատանքի արդյունքն ակներև է. Քրիստինա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան