Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս։ Այդ մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
«Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Վերջերս, սակայն, Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։
Վարորդները նաև դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են և չունեն հայերեն կրկնօրինակներ:
Հայաստանի ՊԵԿ-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- «Ագարակ»-ում ավարտվել է վերականգնման, ամրակայման աշխատանքների առաջին փուլը
- Դատախազը պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ
- Ագարակի միջնակարգ դպրոցում անցկացվել է ոգեկոչման հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան