Բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին
Նոյեմբերի 17-ին,ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի վարած «Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Վիրավորը «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
- Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ