Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար Աբաս նավահանգիստ ռուսական ստանդարով երկաթուղու կառուցման շուրջ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Ռաշթ-Աստարա երկաթուղային գծից բացի, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել ռուսական երկաթուղու ստանդարտով Փարսաբադից մինչև Բանդար Աբաս կառուցման մեջ»,-«Նովայա գազետա»-ի փոխանցմամբ, Թեհրանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ջալալին:
Փեզեշկիանը նշել է, որ «երկաթուղիների ընդլայնումը հյուսիսից հարավ օգուտ է բերում երկրի ժողովրդին ու տնտեսությանը և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները», և հրամայել է արագացնել Ռեշտ-Աստարա երթուղու կառուցումը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում. Զախարովան՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին
- Իրանի դեսպանը հայտնել է Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածում ՌԴ-Իրան համատեղ աշխատանքի առաջընթացի մասին