Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտել է իր դիտարկումներն ու դժգոհությունները, հայտարարել էր՝ որոշումներ է կայացնելու։ Եվ որոշումները կայացրել է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջոյանը։
Նա նշեց, որ որևէ բան անակնկալ չէ։
«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջը էմոցիոալ պահանջից վերաձևակերպվի և դառնա ինստիտուցիոնալ իրողություն։ Այս առումով կան արված գործեր, բայց նաև կան բացթողումներ, չարված գործեր, վարչապետը հստակ խոսեց այդ մասին։ Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շաչունակությունն է․ Սրան պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական, նախընտրական։ Չկա նման բան»։
Ինչ վերաբերում է մամուլում տարածված լուերին, որ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը մանդատները վայր կդնեն, նա ասաց. «Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կարգապահական վարույթ կա հարուցված, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։ Այդ վարույթը պետք է քննարկվի»։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասաց. «Քննարկման արդյունքում հետևանքների և որոշումների մասին պատշաճ ձևով կծանուցենք»։
Հարցին՝ դժգոհություններ կան նաև Նիկոլ Փաշինյանից, հնարավո՞ր է այդ դժգոհություններն այնքան գեներացվեն, որ ինքն էլ հրաժարական տա, պատգամավոր Հայկ Կոնջոյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, Փաշինյանին ու կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը 2021 թվականի խորրդարանական ընտրությունների ժամանակ, առաջիկա խորհրդրանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը կտա իր գնահատականը բոլոր քաղաքական ուժերին, նաև մեզ, մենք էլ խոստացել ենք Հայաստանում արդարադատություն հաստատել, այդ ճանապարհը որքան էլ դժվար, բայց, մեր համոզմամբ, հնարավոր է, հասանելի է, ամեն ինչ անենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին