Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն»,-գրում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ազատման դիմումներին ու պաշտոնազրկումներին։
Շարունակելով միտքը՝ նա գրում է.
«Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…
Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու՞ ինչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։
Անուննե՞ր։ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։
Կարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Քյարամյանի հրաժեշտը
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան