Վիրաբույժները սխալմամբ ախտահարված ոտքի փոխարեն անդամահատել են առողջ ոտքը
Կանադայում վիրաբույժները սխալմամբ անդամահատել են տղամարդու առողջ ոտքը։ Դեպքին անդրադարձել է LADBible-ը։
Ջեյսոն Քենեդին բժշկական սխալի զոհ է դարձել։ Grace Hospital-ի վիրաբույժները անդամահատել են նրա ձախ ոտքը՝ ախտահարված աջի փոխարեն: Վիրահատությունը անհրաժեշտ է եղել ոսկրային ծանր վարակի պատճառով, որը հայտնաբերվել է տղամարդու հիվանդանոց դիմելուց հետո։
«Ես պարզապես մտածում էի, թե արդյոք սա վատ երազ էր: Ցավը դեռևս աջ ոտքիս մեջ է, և այն կա հենց հիմա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է Ջեյսոնը:
Վինիպեգի տարածաշրջանային առողջապահական վարչությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ: Հաստատության խոսնակն ասել է, որ իրենք կարող են միայն սահմանափակ տեղեկատվություն տրամադրել այս «բարդ կլինիկական իրավիճակում», բայց հաստատել են, որ բժշկական թիմի անդամները հանդիպել են Քենեդիի հետ և ներողություն խնդրել:
Կանադացի տղամարդը, որը հաշտվել էր ձախ ոտքի կորստի հետ, որոշել է կիսվել իր պատմությամբ՝ բարձրացնելով հիվանդների անվտանգության մասին իրազեկվածությունը:
«Նա պետք է փոխհատուցվի իր հետ կատարվածի համար»,-ավելացրել է Քենեդիի մայրը:
Հարակից հրապարակումներ`
- Գազայում երեխաներին անդամահատում են առանց անզգայացման. Save the Children-ի ահազանգը
- Գազայի հատվածի վիրաբույժը հայտնել է, որ անդամահատվել է 700 երեխա
- Անդամահատված մարմիններ, կտրված ձեռքեր, ականջներ․ փաստերն արձանագրված են․ ՀՀ ՄԻՊ
- Վանաձորում ամուսինը սպանել, ապա անդամահատել է կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան