Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։
Վլադիմիր Շկլյարովն ընկել է հինգերորդ հարկից և մահացել։ «Фонтанка»-ն, վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեին, գրում է, որ այժմ հետաքննություն է ընթանում, և մահվան նախնական պատճառը դժբախտ պատահարն է։
kursiv.media-ն գրում է, որ համացանցի շատ օգտատերերի համար Շկլյարովի մահն առեղծվածային է թվում։ Համացանցում վարկածներ են տարածվում, որ Շկլյարովը կարող է ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունենալ։ 78.ru-ն գրում է, որ պարողը «հուզական վիճակում» է եղել, նա դժվարությամբ է տարել ամուսնալուծությունը, և իբր մահվան նախօրեին խնդրել է նախկին կնոջն փակել իրեն բնակարանում, որպեսզի չկարողանա գնալ և ոչ թույլատրելի նյութեր գնել։
78.ru –ի տեսության համաձայն, նա, այնուամենայնիվ, որոշել է լքել բնակարանը հարևանի պատշգամբով և կորցրել է ինքնատիրապետումը։
Այնուամենայնիվ, բալետի նախկին պարուհի Իրինա Բարտնովսկայան իր Telegram ալիքում կտրականապես հերքում է տարածված լուրերը։ Նա գրում է, որ Շկլյարովը ցավազրկող էր ընդունում և պատրաստվում էր ոտնաթաթի վիրահատության։ Որպես ապացույց՝ Բարտնովսկայան կցել է բժշկի հետ իր նամակագրության սքրինշոթը և գրել, որ Մարիինյան թատրոնի մենակատարի մահը «հիմար, անտանելի դժվախտ պատահար էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան