Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ
Այս պահին ռուս առաջատար գեղասահորդներից է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել է Ռուսաստանի Գրան Պրիի երկու փուլերում։ sport.ru-ի հաղորդմամբ, շատերը մտավախություն ունեն, որ այլ երկրներ կարող են կապ հաստատել Պետրոսյանի հետ և առաջարկել փոխել սպորտային քաղաքացիությունը: Այս մասին հարցին պատասխանել է ԽՍՀՄ գեղասահքի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան
«Ոչ, ես նման անհանգստություն չունեմ: Ինչո՞ւ պետք է անհանգստանամ: Ես չեմ սիրում դիտարկել «եթե»-ով հարցերը»,- Տարասովայի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Հարակից հրապարակումներ`
- Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
- Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
- Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան