Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Այս քայլն ավելի շատ դիտարում եմ նախընտրական տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարությունում պաշտոնանկություններին։
Նա նշեց, որ խոսքն ուղիղ առումով չի առնչում նրան, որ հնարավոր է 3-4-5 ամիս հետո ընտրական գործընթացներ լինել, հերթական ընտրություններն էլ սարերի հետևում չեն։
«Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են։
Ինչ վերաբերում է ուժային բլոկին, արդարադատության համակարագին, ապա այս իշխանությունը 2018 թվականից բազմաթիվ խոստումներ է տվել, բնականաբար, այս համատեքստում հանրությունն այլ բանի է ականատես եղել։ Հիմա մեղքը տարբեր անձանց, համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել և հաշի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն, անկախ նրանից, թե այդ պաշտոնյաները ով, ինչ ծառայություն է մատուցել, որքանով է հանցակից եղել նաև Նիկոլ Փաշինյանին տարբեր գործողություններում, այսօր նրանք պետք չեն, նրանց փոխարեն վաղը կգան այլ դեմքերը։ Կանցնի որոշ ժամանակ, նրանք պետք չեն լինի, նույն վերաբերմունքը կլինի նրանց նկատմամբ։
Այն մարդիկ, ովքեր այսօր կամ առաջիկա օրերին պաշտոններից կզրկվեն, դա նրանց պատասխանատվությունից չի հեռացնում, այն, ինչում թաթախված են եղել յուրաքանչյուրն իր մասով, ինչ-որ փուլում իրավական գնահատականի է հասնելու»,- ասաց Տ.Աբրահամյանը։
Նա նշեց, որ ողջ համակարգը ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Ըստ էության, չեմ բացառում նաև, որ ուժային կառույցներին որոշակիորեն ժամանակի ընթացքում պարտադրվել են բաներ, որոնք նույնիսկ իրենք ի վիճակի չեն եղել անելու՝ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, դրա իրավական հետևանքների և միգուցե դա իր հետ բերել է պաշտոնանկությունների այսպիսի շղթայի։
Չեմ կարծում, ակնհայտ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, որի հետևանքն այս պաշտոնանակություններն են։ Կարծում եմ՝ նոր գործընթացի մեկնարկ է տեսնում իշխանությունը»։
Նա չբացառեց նաև, որ այս պաշտոնանկություններին հաջորդեն նոր քերական գործեր, նոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործեր, ապօրինի բանտարկություններ, որոնք տեսել են տարբեր փուլերում։
«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ խնդիր՝ իր իշխանության վերարտադրությունը՝ կլինի հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով։ Բնականաբար, այս ժամանակահատվածը ենթադրում է, որ քրեական գործերը կարող են վերաբերել ոչ միայն նախորդ իշխանություններին, նաև թիմակիցներին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան