«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով մեր տեղեկություններով ազգությամբ տաջիկ է, «Mercedes G500» մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։
«Մահացածները և վիրավորներից 2-ը եղել են ազգությամբ հայեր։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթար Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին
- Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
- Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում