Աշոտյանը կմնա տնային կալանքում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը։
«Այն ռիսկերը, որոնք դատարանի կողմից գնահատվել են ժամանակին, և հիմք հանդիսացել կալանքը փոխելու տնայինկալանք կիրառելու համար, դեռևս առկա են»,-ասաց դատավորը։
Նա նշեց, որ գործով առայժմ հարցաքննվել է երկու վկա, բայց դա չի նշանակում, որ տնային կալանքը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ հարցաքննվեն բոլոր վկաները, հետազոտվեն բոլոր ապացույցները։ Եղել են դեպքեր, երբ դրանից հետո էլ մարդը շարունակել է մնալ տնային կալանքում։
Դատավորի որոշմամբ, տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
- Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Արմեն Աշոտյան
- Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան