Քաղաքական 12:35 18/11/2024 Հայաստան

Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված  և հրատապ լուծում պահանջող խնդիրների։

Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։

Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։

Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։

Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։

Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։

Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։

Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- գրել է Սանոսյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Աշոտյանը կմնա տնային կալանքում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված կանցկացվի միջոցառումների շարք
Նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում (հասցե՝ Մաշտոց 7 Ա) կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի`...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարը վարորդի հետ միասին շրջվել և ընկել է կիրճը
Նոյեմբերի 14-ին Չինաստանի Յուննան նահանգի Վենշան քաղաքի մոտակայքում ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարի վարորդն իր մեքենայով շրջվել և...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։...
Աղբյուր` Panorama.am
15:42
Փուչիկներ, գրկախառնություններ, ծափահարություններ ու բացականչություններ. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա»...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վերին Լարսում ավելի քան 2300 բեռնատար հերթում է
Ավելի քան 2,3 հազար բեռնատար ռուս-վրացական սահմանին են` Վերին Լարս անցակետում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է  Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
15:13
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին
2023թ․ սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատաները հավաքվել են մեկ հարցի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արփին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է որին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: «Սուրբ Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած Լեոյին «Զվարթնոց»-ում դիմավորել են դհոլ-զուռնայով
Հրավառություն օդանավակայնում, աղ ու հաց, դհոլ-զուռնա։ Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի մասնակցին՝ Լեոյին այսպիսի դիմավորում են...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ
Այս պահին ռուս առաջատար գեղասահորդներից է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վիրաբույժները սխալմամբ ախտահարված ոտքի փոխարեն անդամահատել են առողջ ոտքը
Կանադայում վիրաբույժները սխալմամբ անդամահատել են տղամարդու առողջ ոտքը։ Դեպքին անդրադարձել է LADBible-ը։ Ջեյսոն Քենեդին բժշկական սխալի զոհ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Վաղը սպասվում է կարճատև անձրև
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»
Աղբյուր` Panorama.am
13:55
Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. Մարդիկ ցած են նետվում պատուհաններից փրկվելու համար
Եկատերինբուրգում քաղաքային հիվանդանոցի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսական թելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, ոտեղ երևում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մոսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Նոյեմբերի 18-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի թռչելուց հետո Superjet-100 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:12
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շրջաններում 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
ՔՊ-ականները վստահեցնում են՝ պաշտոնանկությունները գիշերը չեն եղել և սմս-ով չեն տեղեկացվել
Աղբյուր` Panorama.am
12:35
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով»
Աղբյուր` Panorama.am
12:26
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար...
Աղբյուր` Panorama.am
12:04
Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Քյարամյանի հրաժեշտը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտի խոսք է հրապաարկել. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,  անդրադառնալով իրվապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}