Քաղաքական 07:43 18/11/2024 Հայաստան

Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր

Մորուքավոր հեղափոխությանը եկել է փոխարինելու անմորուքը։

Հեղափոխական քավորը երեկվանից հրաժարականներ է, որ ստանում է իր սանիկներից; Ըստ շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը կամ հրաժարականի դիմում են ներկայացրել, կամ՝ կներկայացնեն։

Ներկայացու՞մ է, ասենք՝ թրաշվելու պես, երբ անտաղանդ աչքով է անում Նիկոլ Փաշինյանը,  իբր՝ ալե հոպ՝ սկսում ենք նորից։
Ներկայացում է, թե չէ՝ ... կարևոր չէ։

Հանրությունը, որ տեղ-տեղ հասարակություն է, նախ սպասում է, պահանջում է, կասեի՝ երազում է այն միակ ու վերջնական հրաժարականին, որ պիտի տար մորուքավորը՝ ամենաքիչը պատերազմում պարտվելու համար, նորմալը՝ երկիրը կործանելու համար ու պիտի տա անմորուքը՝ այդ ամենը մարսելու համար։

Անահիտ Ոսկանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}