Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք, սրանք էլ ռադ են եղել»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցոթյան պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։
Նա նշեց, որ նախորդ քառօրյայում հայտարարություն էր նախապատրաստել «իրար ուտելու» մասին, բոյց որոշել էր չասել և չխանգարել։
Նրա խոսքով՝ ՔՊ-ական ռեպրեսիվ ապարատի ամբողջ «կեղտոտ» քարոզչությունն ուղղված է ընդդիմության դեմ։
«Արդյունքներից դժգոհ է, փորձում է սկսել 0 կետից՝ նույն կանխատեսելի հետևանքով, ողբերգությունը վերածվում է ֆարսի, դեպքերի զարգացման մի քանի սցներա կա կապրենք , կաշխատենք, կտեսնենք»,-հայտնեց Վարդանյանը։
Նա նշեց, որ պաշտոնանկությունները գիշերով վայրկյանների որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտների վերաբերյալ։
«Երբ որ նա պաշտոնապես գրում է, թե «Խնդրել եմ թողնել պաշտոնները»,-դուք բոլորդ գիտեք, թե ինչ է նշանակում «խնդրելը»»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի բնույթը հակադրության մեջ է պետականության գիտակցության հետ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանը մնացել է մանկության տարիքին։
Վարդանյանի խոսքով՝ պաշտոնանկություններվ շատ բան չեն կորցրել, քանի որ նրաց մեջ չկար մեկը, որը հակադրվեր Փաշինյանին։
«Այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը ապագա չունի և նա չարիք է պետության համար»,-ասաց Վարդանյանը։
«Civic.am»-ի լրագրողը Վարդանյանին խնդրեց նշել Ռոբերտ Քոչարյանի սխալներից մեկը, ինչպես խոսում է Փաշինյանի սխալներից։
«Ռոբերտ Քոչարյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշանակում է աշխատել «civic.am» լրատվականում»,-պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան